Ամբոխի միջով նայողը

Հիսունի մոտ կին էր։ Պանիր էր տյոռկում։ Նայում էր խանութում առևտուր անող ամբոխի միջով։

Տյոռկում էր դա՜նդաղ։

Տարօրինակ էր։ Սովորաբար երբ մեկին էնպես ֆիքսված ես նայում, ոնց ես էի էդ կնոջը նայում, հայացքդ նկատում են, աչքերով սաստում են ու կտրվում իրանց աշխարհից։ Երազողները չեն սիրում, որ իրանց խանգարում են։ Կողքի հայացքները չպետք ա մտնեմ իրանց անուրջները։ Դրա համար էլ անտեսանելիություն եմ ուզում, որ հանգիստ ուսումնասիրեմ երազողներին առանց պռոցեսը խանգարելու, որը գրեթե անհնար ա. թե՝ անտեսանելիությունը, թե՝ առավել ևս, նայելն ու չխանգարելը։

Մեկ էլ՝ ի պատասխան ժպտաց։ Ինձ չէ, ամբոխի միջով իր տեսածին։ Ես էս պատմության մեջ կապ չունեմ։

Մի կին թթվասերի ժամկետ ա ստուգում։ Էրեխա՝ մամայի զամբյուղի մեջ փորձում ա կինդեռ սողոսկի։ Բայց վստահ եմ, եթե իրան հարցնեիք էդ պահին, չէր էլ իմանա, որ խանութում մարդիկ կան։

Էնքան գեղեցիկ էր պանրավաճառը։ Մարդիկ էսպես են սիրահարվում։ Ախր ոնց չսիրահարվես երազողի աչքերին։

Երշիկներս արագ-արագ շերտ-շերտ ընկնում են պենոպլաստի ամանի մեջ։

Երազողները մեր ժամանակներից չեն։ Սա շատ ծեծված արտահայտություն ա, բայց իրան ճիշտ ա պետք հասկանալ։ Երազողներ կան և’ քսանմեկերորդ դարում, և’ էղել են քսաներորդում, ու կլինեն գալիք դարերում էլ, եթե էդքան ձգենք։ Բայց երազելու հինգ վայրկյանում իրանք չեն պատկանում մարդկանց համարակալած դարերին։ Մեր մի վայրկյանը իրանց համար կարող ա տևել մի քանի րոպե։

Գեղեցիկ ա մոռացությունը իրականության, որը տեսա պանիր վաճառողի աչքերում։

Երշիկը մեկնեց դեպի ինձ։ Լավ ա խնդրել էի կտրտի, թե չէ էս ամենը բաց կթողեի։

Պանիր վաճառողին մոտեցավ մի տղամարդ, Չանախ ուզեց։ Ամեն ինչ կորավ, ամեն ինչ հետ էկավ։

Երշիկը վերցրի։ Միգուցե երշիկ վաճառողն էլ էր երազում մինչև գալս։

Լողորդներ ենք էս աշխարհի ու մեր աշխարհների միջև։ Իսկ ամենահետաքրքիրը վերադարձի պահն ա։

Մի մինիվայրկյան «Չանախ»ը զուտ տառերի խուրց էր պանրավաճառի համար. ոչ մի բան չնշանակող։ Ձեր հետ էլ տենց էղած կլինի, որ պահի տակ բառերը իմաստը կորցնեն։

Ու… դե ի՞նչ ասեմ… կյանքը շարունակվեց, էլի։ Թթվասերի հետ ամեն ինչ կարգին էր, կինդեռն էլ վայթե աննկատ անցավ սահմանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s